Ադրբեջանը հայտնում է Տավուշի հատվածում միջադեպի մասին

Ադրբեջանը հայտնում է Տավուշի հատվածում միջադեպի մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը, հայտնում են, որ սահմանային միջադեպ է տեղի ունեցել օգոստոսի 26-ի ժամը 22։20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի՝ Չինարի գյուղին հարող սահմանային հենակետի հատվածում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նշենք, որ Կարմրաքար-Շուռնուխ, Գորիս-Որոտան ճանապարհահատվածները շարունակում են փակ մնալ։ Բաքվի զինվորականները երեկ և այսօր փակել են այդ ճանապարհի երկու հատվածները՝ իբր ի պատասխան իրենց զինվորականների դանակահարության, ինչը ՀՀ ՊՆ-ն հերքում է: