Աշխարհ

Ադրբեջանը հայտնել է Արցախում մի քանի հայի բերման ենթարկելու մասին

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է Արցախում մի քանի հայի բերման ենթարկելու մասին, հայտնում է Tert.am-ը:

Ադրբեջանը նրանց որակել է իբրև «ահաբեկիչ»՝ մեղադրելով 2023-ի սեպտեմբերի 19-ին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի նորակառույց թունելում և Ահմեդբեյլի-Ֆիզուլի (Վարանդա)-Շուշի ավտոճանապարհի 58-րդ կիլոմետրին «ականներ տեղադրելու» և «ահաբեկչական գործողություններ կատարելու» համար:

Ադրբեջանի պնդմամբ՝ այդ գործողությունների հետևանքով զոհվել է 2 քաղաքացիական անձ, 4 ոստիկան:

Նշվում է, որ կասկածվող հայերը սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի ձեռնարկած «հակաահաբեկչական գործողությունների ընթացքում» զինաթափվել են և բերման ենթարկվել:

Կիսվեք էջում