Ադրբեջանը Կարմիր Շուկա-Շուշի հատվածում պահանջում է համատեղ օգտագործման ճանապարհ՝ խոստանալով 30 ռազմագերու վերադարձ

Ադրբեջանը Կարմիր Շուկա-Շուշի հատվածում պահանջում է համատեղ օգտագործման ճանապարհ՝ խոստանալով 30 ռազմագերու վերադարձ

Mediaport-ը գրել էր, որ ադրբեջանցիները Արցախի Կարմիր Շուկա-Շուշի հատվածում պահանջում են համատեղ օգտագործման ճանապարհ՝ խոստանալով 30 ռազմագերու վերադարձ: Գրել էինք, որ պայմանավորվածությանը կողմ են եղել Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը։

Մեր հրապարակումից հետո Արցախի նախագահը սրտաճմլիկ ստատուս գրեց՝ պնդելով, թե «ցնդաբանություն» է, որ Կարմիր շուկա-Շուշի ճանապարհի հսկողությունից ենք հրաժարվելու։

Հարությունյանի սուտը փաստացի հերքել է անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղազարյանը, որի խոսքով՝ արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվություն Կարմիր շուկայում ռուս խաղաղապներ տեղեկայելով՝ ճանապարհը համատեղ օգտագործման դարձնելու մասին:

Փաստացի, կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո էլ ՀՀ ու ԱՀ իշխանությունները շարունակում են ժողովրդին ստելով սպասարկել Ադրբեջանի շահերը՝ չնայած այն փաստին, որ փաստաթղթում ամրագրված է գերիների վերադարձի դրույթը։ Նիկոլ Փաշինյանը անգամ չի կարողանում իմպլեմետացնել իր ստորագրած խայտառակ փաստաթուղթը։