Ադրբեջանը դեպի Նախիջևան ուղևորափոխադրումների համար սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը

Ադրբեջանը դեպի Նախիջևան ուղևորափոխադրումների համար սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը

Ադրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը դեպի Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ասված է ասվում է «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի հայտարարության մեջ:

««Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթն իրականացնելու համար հոկտեմբերի 6-ից սկսել է օգտվել Հայաստանի օդային տարածքից:

Տվյալ քայլը ցույց է տալիս Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, ինչը համապատասխանում է սահմանամերձ բոլոր երկրների շահերին»,- ասված է ընկերության՝ չորեքշաբթի օրն արված հայտարարության մեջ:

Մասնավորապես նշվում է, որ «Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթի երթուղու փոփոխությունը կնպաստի թռիչքի ժամանակահատվածի, ինչպես նաև վառելանյութի սպառման նվազմանը»:

Նշենք, որ Իրանն արգելել է իր տարածքով դեպի Նախիջևան թռիչքները։