Ադրբեջանը դեմ չէ խաղապահների և դիտորդների տեղակայմանը, սակայն առաջ կբերի իր պայմանները. Ալիև

Ադրբեջանը դեմ չէ խաղապահների և դիտորդների տեղակայմանը, սակայն առաջ կբերի իր պայմանները. Ալիև

Ադրբեջանը դեմ չէ Ղարաբաղում խաղապահների և դիտորդների տեղակայմանը, սակայն առաջ կբերի իր պայմանները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում, փոխանցում է РИА Новости-ն:

խաղաղապահներ

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես կգա առաջարկներով՝ կապված դիտորդների և խաղաղապահների քանակի, կազմի և ժամկետների հետ:

Ինչ վերաբերվում է Ղարաբաղի կարգավիճակին, ապա Ալիևը ասել է, որ «Բաքուն երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղում ինքնորոշման հարցով հանրաքվեի անցկացմանը»:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավարը չի բացառում, որ «Ղարաբաղում կարող է ստեղծվել մշակութային ինքնավարություն»: