Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանի դին

Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանի դին

Ադրբեջանցի զինվորականների կողմից դեկտեմբերի 3-ի կեսօրին բռնության ենթարկված և դիտավորությամբ կյանքից զրկված Ճարտար քաղաքային համայնքի 65-ամյա Սեյրան Սարգսյանի դին ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, փոխանցել է ԱԻ պետական ծառայությանը։

Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, մանրամասնելով, որ դին փոխանցվել է դեկտեմբերի 4-ին, ժամը 17։00-ի սահմաններում՝ Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում:

Փրկարարները, ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Արցախի խաղաղ բնակչի մարմինը տեղափոխել են և հանձնել հարազատներին:

Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ի սահմաններում ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Մարտունու շրջանի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանի նկատմամբ, այնուհետև սպանել նրան: