Ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները․ ՊՆ

Ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները․ ՊՆ

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից։ Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար:

հակառակորդ տեխնիկա

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ:

Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: