«Ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկեց այն». Արարատ Միրզոյան

«Ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկեց այն». Արարատ Միրզոյան

Ինչպես հայտնել էինք, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում Արարատ Միրզոյանը մասնակցում է 2021-ի բյուջեի կատարողականի քննարկմանը:

Անդրադառնալով հաշվետու տարում անցկացված հանդիպումներին՝ Միրզոյանը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով հանդիպում էր նախատեսված դեկտեմբերի 1-ից 3-ը՝ Ստոկհոլմում, սակայն ադրբեջանական կողմը չեղարկել է այն:

«Ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկեց հնգակողմ հանդիպումը:

Ի դեպ նախքան դա, առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները կողմերին էին ներկայացրել հստակ բանակցային օրակարգ, իսկ դրանից օրեր առաջ՝ Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում, համանախագահները կրկին արձանագրել էին իրենց մանդատը:

Համանախագահության ձևաչափի ու մանդատի շուրջ ունեցած Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքը, մեր կարծիքով, դարձավ ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառը»,- նշել է Միրզոյանը: