Ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհին կտեղադրի մաքսակետեր և կիրականացնի մաքսային ու սահմանային հսկողություն

Ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհին կտեղադրի մաքսակետեր և կիրականացնի մաքսային ու սահմանային հսկողություն

«Ադրբեջանական կողմը Հայաստանին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 00։00-ից սկսած, Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում մաքսակետեր կտեղադրի և կիրականացնի մաքսային ու սահմանային հսկողություն»,- քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի և ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային գործառույթներ իրականացնող կետեր։