Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են 17 հայ գերիների Հայաստանին վերադարձնելու մասին

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են 17 հայ գերիների Հայաստանին վերադարձնելու մասին

Բաքուն Հայաստանին է վերադարձնում 17 հայ զինծառայողի, որոնք գերեվարվել էին 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ընդդեմ Հայաստանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նրանցից 4-ը վիրավոր են եւ ունեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

ՀՀ ՊՆ -ն որևէ տեղեկություն դեռ չի տարածել։

Նշենք, որ սեպտեմբերի 8-ին Ադրբեջանից Հայաստան ժամանեցին 5 հայ գերիներ։