Ադրբեջանական զինուժը կրակել է Կութ գյուղի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը կրակել է Կութ գյուղի ուղղությամբ

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում երեկ` օգոստոսի 27-ին, ժամը 22:00-ից սկսած մոտ կես ժամ տեւողությամբ հակառակաորդի կողմից կրակոցներ են հնչել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը:

«Կրակոցների հետեւանքով գյուղում թվով մոտ 10 ընտանիքի տանիքներ են վնասվել: Փառք Աստծո, բնակիչներ կամ զինծառայողներ չեն վիրավորվել: Այս պահին գյուղում հանգիստ է, կրակոցներ չկան»,- ասաց նա:

Նշենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել արդեն սահմանամերձ դարձած գյուղերի ուղղությամբ հակառակորդի կրակոցները:

Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։