Ագարակում և Մեղրիում տեղի ունեցած անձանց շրջանակը հայտնի է

Ագարակում և Մեղրիում տեղի ունեցած անձանց շրջանակը հայտնի է

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է.

«Կանգառ Կապանում, որտեղ կապանցիները ջերմորեն ողջունում են վարչապետին։

Իսկ Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ»։

Նշենք, որ Ագարակում և Մեղրիում քաղաքացիները վարչապետին դիմավորել են՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով։ Սյունեցիները Փաշինյանին թույլ չտվեցին երթ անցկացնել Ագարակում։

Իսկ Մեղրի քաղաքում քաղաքացին բարձրացավ Նիկոլ Փաշինյանի անվտանգության մեքենայի վրա։

Տեսանյութը ստորև