Մամուլ

Աբովյան քաղաքում տղամարդը նռնակով զինված մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է այն պայթեցնել

Աբովյան քաղաքում տղամարդը նռնակով զինված մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է այն պայթեցնել

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող գագիկ Շամշյանը, նռնակով կամ նռնակներով զինված տղամարդը Աբովյան քաղաքում մտել է Օգոստոսի 23 փողոցի 1/ 2 հասցեում գործող «Արդշինբանկ» և սպառնում է բանկը պայթեցնել:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, նույն վարչության՝ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանի, նույն վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոման Խլղաթյանի գլխավորությամբ: 

Պարեկները ամբողջ տարածքը սահմանազատել են և անցել են ուժեղացված ծառայության: Այս պահին բանկի ներսում տղամարդու հետ ոստիկանները բանակցություններ են վարում, որպեսզի նա հետ կանգնի իր մտադրությունից:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ տղամարդու համբերության բաժակը բանկը լցրել է, նրան ունեզրկել է, տունը ձեռքից առել է, ինչն էլ պատճառ է դարձել, որ տղամարդը ճարահատյալ դիմել է նման միջոցի:Դեպքի վայր է ժամանել նաև Աբովյանի քաղաքապետ Էդվարդ Բաբայանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առանձնապես ծանր հանցագործությունը կանխվել է առաջին հերթին բանկում ծառայություն կատարող կին ոստիկանի շնորհիվ. հենց նա է, որ կարողացել է ճիշտ բանակցություններ վարել տղամարդու հետ, բանկի աշխատակիցներին նաև ցուցաբերել է հոգեբանական օգնություն, մինչ կժամաներ օպերատիվ խումբը:Քիչ առաջ ոստիկաններին ու քննիչներին հաջողվեց զինված տղամարդուն վնասազերծել ու տեղափոխել ոստիկանության Կոտայքի բաժին:

Այս պահին տեղում աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանը, բաժնի պետ Սերգեյ Ավագյանի, բաժնի պետի տեղակալներ Արամայիս Բաբայանի, Օգսեն Հարությունյանի և հատկապես կարրևոր գործերով ավագ քննիչներ Վազգեն Բադալյանի ևՀովհաննես Թաթոյանի գլխավորությամբ:Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ոստիկանությունը պարզում է նռնակով զինված տղամարդու ինքնությունը:

Ներսում գտնվող ականատես տղամարդն է ֆոտոլրագրողի հետ զրույցում որոշ մանրամասներ պատմեց տեղի ունեցած դեպքից: Նա ասում էր, որ նռնակով զինված տղամարդը մտել է ներս և հայտնել է, որ ինքը մտադրություն չունի պատանդներ վերցնելու և պահանջում էր, որպեսզի դեպքի վայր հրավիրեն լրագրողների:

Նա հայտնել է, որ ինքը Բյուրեղավանից է և կանանց հորդորել է, որպեսզի դուրս գան բանկից, այդ ժամանակ կին ոստիկանը, ցուցաբերելով համարձակություն, ատրճանակը մոտեցել է նրան, ով նռնակի օղակը քաշած է եղել ու հայտնել է, որ եթե նա չշարունակի հակաօրինական գործողությունները, ինքը իրավունք ունի նրան վնասազերծել, սակայն տղամարդը հայտնել է, որ կպայթեցնի «լիմոնկան» ու կին ոստիկանը շարունակել է զրույցը նրա հետ, որից հետո 5-7 րոպեի ընթացքում ժամանել են ոստիկաններն ու որոշ բանակցություններից հետո նրան վնասազերծել ու տեղափոխել են ոստիկանություն:

Կիսվել էջում