ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը գաղտնի այցով Մոսկվայում է

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը գաղտնի այցով Մոսկվայում է

Mediaport-ի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն այսօր մեկնել է Մոսկվա։

Հայաստանի իշխանությունն ամեն ինչ արել է այցը գաղտնի պահելու համար, քանի որ նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Մոսկվայում նախատեսված է Աբազյանի հանդիպումը Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։