«ԱԱԾ տնօրենին գաղտնի ուղարկում են Բաքու՝ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ». Միքայել Մինասյան

«ԱԱԾ տնօրենին գաղտնի ուղարկում են Բաքու՝ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ». Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամի իր ալիքում գրել է․

«Մոսկվայում ԱԱԾ տնօրենն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից և ադրբեջանական կողմի հետ՝ նիկոլական իշխանության մի շարք այլ կասկածելի շփումներից հետո, հունվարի 11-ին նախապատրաստվող Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ, Արմեն Աբազյանին, խիստ գաղտնիության մթնոլորտում, ուղարկում են Բաքու:

Փաշինյան Ալիև

Նրա առջև խնդիր է դրված՝ ձևակերպել և գրավոր արձանագրել բոլոր այն խայտառակ զիջումներն ու կորուստները, որոնք արդեն արվել են բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, ինչպես նաև պարտավորություններ ստանձնել հաջորդների վերաբերյալ»: