ԱԱԾ-ն կալանք չի՞ դրել Սաշիկի վրա․ Ոտը ոտին քցել, Իթալյեն ռեստորանում․․․ Ալեքսանդր Սարգսյանին երկրից դուրս տեսել են

ԱԱԾ-ն կալանք չի՞ դրել Սաշիկի վրա․ Ոտը ոտին քցել, Իթալյեն ռեստորանում․․․ Ալեքսանդր Սարգսյանին երկրից դուրս տեսել են․

Մարտի 2-ին ԱԱԾ մամուլի ծառայությունից Bavnews.an-ին հայտնեցին որ խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին։

Սակայն երեկ՝ մարտի 3-ին, Իսպանիայում գտնով Ֆեյսբուքյան հայ օգտատերից մեկը իր էջում լուսանկար էր հրապարակել, որն արվել է նույն օրը՝ Իսպանիայում, Ալեքսանդր Սարգսյանի մասնակցությամբ։

Լուսանկարին կից օգտատերը գրել է․ «Հըլը տեսեք՝ ո՞վ էր Իսպանիա մեզ հյուր եկել։ Ոտը ոտին քցել, Իթալյեն ռեստորանում, վայելում․․․ ուղղակի մի բան չեմ հասկանում․ ԱԱԾ-ն կալանք չի՞ դրել Սաշիկի վրա, կամ ասենք որ երկրից չբացակայի։ Հ.Գ երևի նկատեց շատ ենք ֆիքսվել՝ հելավ, կանգնեց, իսկ հաջորդ պահին՝ արդեն չքացել»։