ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում օրենքով գողի գրասենյակում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները որոշակի գործողություններ են իրականացնում Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում: Այս մասին «Արմենպրես»-ին են տեղեկացրել ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Լրատվական կենտրոնից հայտնեցին, որ իրականացվող գործողությունների մասին առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ըստ մամուլում շրջանարվող լուրերի՝ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում քրեական հեղինակություն համարվող Արմեն Հարությունյանին՝ (Արմեն Կանևսկո) պատկանող գրասենյակում: