ԱԱԾ ծառայողները հայտնաբերել են 22-ամյա «ծալապակասին», ով հայտնել էր, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ահաբեկչություն է իրականացնելու

ԱԱԾ ծառայողները հայտնաբերել են 22-ամյա «ծալապակասին», ով հայտնել էր, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ահաբեկչություն է իրականացնելու

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները տաք հետքերով բացահայտել են ապրիլի 23-ին կեղծ ահազանգ կատարած «ծալապակասին»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Երևանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ապրիլի 24-ին ինքը պատրաստվում է իրականացնել ահաբեկչություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ԱԱԾ աշխատակիցները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ահազանգը կատարել է Արարատի մարզի բնակիչ՝ 22-ամյա Նարեկ Մ-ն, ով Մասիսի ԱԱԾ բաժնի և ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին։

Փաստի առթիվ ոստիկանության Մասիս բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նարեկ Մ-ն բաց է թողնվել։