ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսեմ, ձերբակալեք, կալանավորեք. Փաշինյան

ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսեմ, ձերբակալեք, կալանավորեք. Փաշինյան

ՀՀ կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 7-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին եւ ոստիկանության հանձնարարեց խիստ միջոցներ ձեռնարկել պատվաստումային գործընթացում օրենք խախտողների նկատմամբ:

«ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը. Կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսեմ, ձերբակալեք, կալանավորեք: Էդ բժիշկները, որոնք օգտվում են առիթից չպատվաստելու մարդկանց եւ պատվաստանյութը փչացնելու համար, շատ խիստ միջոցներ է պետք ձեռնարկել: Ես դիմում են դատախազին եւ քննչական մարմիններին»,-ընդգծեց վարչապետը:

Փաշինյանը բորբոքվեց. «Էլ ըտենց բաներ չլսեմ, կալանավորեք նրան, ով կեղծ պատվաստում ա անում»։

Տեսանյութը ստորև