Մամուլ

Հանրային ռադիոյում գործադուլ է հայտարարաված

Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ սկսելու հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Հանրային ռադիոն իր պատմության կենսագրականում, թերևս առաջին անգամ է հայտնվել մերօրյա անփառունակ անտերության մեջ:

«Մեր ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է: Բանիմաց, փորձառու հեղինակ-վարողներին բավական յուղալի աշխատավարձերով փոխարինում են անփորձ ու անհասկանալի ճանապարհներով ռադիոյում պատահական հայտնվածները:

Ռադիո-հեռուստատեսության Հանրային խորհրդի որոշ անդամների կողմից ապօրինի ռադիո-հեռուստատեսային հաղորդումների վարձատրությունն իրականացվում է այլ ազգանուններով: Նույն Հանրային խորհրդի անդամներից յուրաքանչյուրին ռադիոյի երկրորդ հարկում թագավորական կահավորմամբ ու մշտապես գոցված աշխատասենյակներ ունի, որոնք տարվա մեջ բացվում են ընդամենը մի քանի անգամ:

Մի խոսքով, Հանրային ռադիոն դարձել է խոպանչիների պարարտ դաշտ: Իսկ եթերը գիշեր-ցերեկ ապահովող, 24-ժամյա գրաֆիկով տեխնիկական անձնակազմը 70-ից 100 հազար նվաստացուցիչ աշխատավարձով»,- ասվում է հայտարարության մեջ։

Aurora news-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը առաջիկայում պատրաստվում է հանդես գալ մամուլի ասուլիսով:

Կիսվել