Մամուլ

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է

Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի խափանման միջոց կալանավորումը փոխվել է: Նա ազատ է արձակվել կալանքից: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է, Ումութ Ալի Օզմենի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ վերացվել:

Հիշեցնենք՝  օրեր առաջ Ումութ Ալի Օզմենի հայրը ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանին խնդրել էր ներել և որդուն վերադարձնել ընտանիքին։

Կիսվել