Մամուլ

Գազի գինը մինչև դեկտեմբերի 31-ը սահմանվեց 1 հազար խմ-ն 150 դոլար

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 10-ի նիտում հաստատեց 2018 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև Հայաստանին բնական գազի առաքման գների վերաբերյալ նախագիծը:

Այս նախագծով՝ ՀՀ-ին վաճառվող գազի գինը 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը 1 հազար խոր. մետրի համար սահմանվում է 150 ԱՄՆ դոլար: Կառավարության հաստատումից հետո այն ներկայացվեց ԱԺ հաստատմանը, ապա ստորագրվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։

Նշենք, որ Հայաստանին ռուսական գազը սահմանին տրամադրվում է 1000 խմ-ի դիմաց 150 դոլարով, բայց սպառողին այն հասնում է 290 դոլարով։

Կիսվել