ՄամուլՏեսանյութ

Փոխհրաձգություն «Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանության դեպքով հետախուզվողին բռնելիս (Տեսանյութ)

Փոխհրաձգություն «Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանության դեպքով հետախուզվողին բռնելիս (Տեսանյութ)

ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Վանաձոր քաղաքի Գլորիա կարի ֆաբրիկայի տնօրենի դստեր՝ Դիանա Դարբինյանի սպանության դեպքից: 

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն իրավապահները դեռեւս փնտրում են ենթադրյալ սպանություն կատարող անձին, իսկ ահա Բավրայի անցակետում իրավապահների կողմից ձերբակալված անձը եղել է, ըստ նախնական վարկածի, սպանության իրականացման աջակիցը:

vazgen diana

Սակայն մեզ հասած տեղեկություների համաձայն՝ այսքանով աղմկահարույց այս սպանության դեպքերը չեն ավարտվում:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, սպանությունից հետո իրավապահները, երբ փորձել են գտնել ենթադրյալ սպանություն կատարող անձին, Կոտայքի մարզում մեկ կասկածելի մեքենա են տեսել եւ կարծել են, որ մեքենայում է գտնվում Գլորիա կարի ֆաբրիկայի տնօրենի դստեր՝ Դիանա Դարբինյանի սպանած անձը:

spanutyun yerevan

Արդյունքում, հրահանգել են մեքենային կանգնել, սակայն մեքենան չի կանգնել, ոստիկանները հետապնդել են կասկածելի մեքենային, ինչից հետո ոստիկանների ուղղությամբ հնչել են կրակոցներ, եղել է փոհրաձգություն, որից հետո կասկածելի մեքենայում գտնվող անձինք մեքենան թողել են դաշտում եւ դիմել են փախուստի:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով