Մամուլ

Փաշինյանի խաղեր տալու ժամանակը սպառվել է

Փաշինյանի խաղեր տալու ժամանակը սպառվել է

Պետք չէ աղավաղել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի խոսքը և իշխանական լրատվամիջոցներով պրոպագանդել, որ «Մարգարիտա Սիմոնյանը սոցցանցերում խորհուրդ է տվել «հայաստանցիներին հասկանալ, որ առանց Ռուսաստանի Հայաստանը չի լինի»։

Մարգարիտա Սիմոնյանը շատ լավ գիտի, թե հայ ժողովուրդը ինչ է շնչում և իր արտահայտած միտքն էլ ավելի քան պարզ է․ «Հայաստանի քաղաքացիները, հատկապես նրանք, ովքեր քվեարկել են Փաշինյանի օգտին, պետք է հասկանան, որ առանց Ռուսաստանի Հայաստան չի լինի, էլ չասած՝ Ղարաբաղ»։

Հայաստանի քաղաքացիները դիվանագիտական նախադասություն է, շատ նուրբ տարրեր է պարունակում իր մեջ։ Բայց, ա՜յ, երբ ասում է «հատկապես նրանք, ովքեր քվեարկել են Փաշինյանի օգտին» ռեալ գնահատական է։  

Դրանով ընդգծում է, որ Ռուսաստանին դեմ են հատկապես Փաշինյանին քվեարկած մարդիկ։ Ինչ որ տեղ նաև դա «ձմերուկ գլորել է» Փաշինյանի այգին։ «Դու և քեզ քվեարկած մասսան»։

Ինչևէ, Փաշինյանի խաղեր տալու ժամանակը սպառվել է։

Կիսվեք էջում