Մամուլ

«Ցոփ հարսանիքի հանդիսությունից հրաժարվել չէր կարելի, իսկ բանակի տոնի հանդիսությունը կարևոր չէր»․ Լևոն Զուրաբյան

«Ցոփ հարսանիքի հանդիսությունից հրաժարվել չէր կարելի, իսկ բանակի տոնի հանդիսությունը կարևոր չէր»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բանակի 30-ամյակի տոնը հանդիսությամբ չնշելու մասին որոշումը, ընդ որում բավականին ծիծաղելի պատճառաբանությամբ, համարում եմ խայտառակություն և իշխանական թիմի կողմից փոքրոգի դասալքություն:

Պաշտպանության նախարարի 400 հոգանոց ցոփ հարսանիքի հանդիսությունից հրաժարվել չէր կարելի (վերցնելով թեկուզ Ավստրալիայի վարչապետի օրինակը), բայց բանակի տոնի հանդիսությունը, պարզվեց, այդքան էլ կարևոր չէր:

Պետությունն ունի առաքելություն նաև ծանր պահերին, պարտությունից հետո, հարգանքի տուրք տալու փառապանծ հաղթանակներ կռած հերոսներին, հաղթական բանակի ստեղծման ակունքում եղած գործիչներին, ցույց տալու, որ անկախ ամեն ինչից, մենք կանք որպես պետություն, ազգ, ժողովուրդ, որը կոտրված չէ, այլ պատրաստ պաշտպանելու սեփական անվտանգությունն ու արժանապատվությունը:

suren papikyan hars

«Զրոյական կետից սկսելու» մարմաջը վերածվեց ամեն ինչ զրոյացնելու, մինչ իրենց իշխանության գալը Հայաստանի ամբողջ նորանկախ պատմությունը եւ ինստիտուտները նսեմացնելու հիվանդագին նարցիսիզմի:

Բայց մենք ունեցել ենք հերոսներ, հաղթանակներ, բանակաշինության ավանդույթներ: Շնորհավոր ծննունդ, Հայաստանի բանակ»:

Կիսվել նյութով