Մամուլ

Վրաերթ Երևանում. առաջինը օգնության է հասել Արսեն Թորոսյանը

Վրաերթ Երևանում. առաջինը օգնության է հասել Արսեն Թորոսյանը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, վրաերթ է  տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:00-ի սահմաններում Lada Priora մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին:

arsen torosyan ognutyun

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, սակայն վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության է հասել ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ով ահազանգել է նաև շտապօգնություն և մինչ կժամանեին բժիշկները, նա ինքն է օգնություն ցուցաբերել վիրավորին:

vraert

Ականատեսներն ասում էին՝ նկատեցինք, թե ինչպես է Ա. Թորոսյանը վազելով մոտենում դեպքի վայր, ապա օգնությոն ցուցաբերում վիրավորին, ում կյանքին, բարեբախտաբար, ոչինչ չի սպառնում և նախկին նախարարի զանգից հետո շտապօգնությունն  ու պարեկային ծառայությունը շուտ ժամանեցին: 

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Կիսվել նյութով