Մամուլ

«Վայ, սրանք մեզ կանգնեցրին»․ Որոտանում անհետացածների վերջին խոսակցությունը

«Վայ, սրանք մեզ կանգնեցրին»․ Որոտանում անհետացածների վերջին խոսակցությունը

Hraparak.am-ը գրում է․ Քիչ առաջ զրուցեցինք Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանի հետ՝ պարզելու թե ինչպես և ինչ հանգամանքներում են Քասախի երկու բնակիչները հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Համայնքապետը մեզ հետ զրույցում ասաց, որ երկու երիտասարդն էլ բավականին զուսպ, համեստ տղաներն են, ժամկետային զինծառայողներն են եղել, ովքեր բոլորովին վերջերս են զորացվել ծառայությունից:

Թե ինչու են նորից վերադարձել Սյունիք, համայնքապետը ենթադրեց, որ զինծառայակից ընկերներին տեսակցելու են գնացել:

vorotan shurnukh

Արա Մկրտչյանի խոսքերով, ծնողները հենց երեկոյան են հասկացել, որ իրենց որդիները հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, քանի որ հենց այդ պահին երիտասարդները հեռախոսազրույց են ունեցել ծնողների հետ, որի ընթացքում ասել են. «Վայ, սրանք մեզ կանգնեցրին»,- և կապը ընդհատվել է: Մինչ այս պահը նրանցից որևէ լուր չկա: 

Նշենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Կիսվել նյութով