Շոու-բիզնես

Ո՞վ է Բրյունետը և ինչո՞ւ ընտրվեց «Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանի պատվիրակ

Ո՞վ է Բրյունետը և ինչո՞ւ ընտրվեց «Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանի պատվիրակ

Tert.am Life-ը ներկայացնում է մի քանի փաստ երիտասարդ երգչուհու մասին, ինչպես նաև Առաջին ալիքի պարզաբանումը, թե ինչո՞ւ են ընտրել Բրյունետին:

Մամուլում օրեր շարունակ քննարկվում էր այն լուրը, որ «Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնելու է երիտասարդ երգչուհի Բրյունետը:

21- ամյա երգչուհու իսկական անունը Էլեն Երեմյան է, բայց հանրությանը նա ներկայանում է Բրյունետ բեմական անվամբ: Երգչուհին սկսել է երգել դեռևս 4 տարեկանից և առաջին քայլերն արել է «Արևիկ» անսամբլում, որտեղ նաև հանդես է եկել Լիդուշիկի հետ:

Երգչուհին ստեղծագործում է 15-ից տարեկանից և «ՆՎԱԿ» հիմնադրամի սան է։ Հարցազրույցներից մեկում երգչուհին նշել է, որ հենց հիմնադրամի շնորհիվ նա շատ բան է բացահայտել:

««ՆՎԱԿ»-ը երիտասարդ երաժիշտներիս հնարավորություն է տալիս հմտանալ մեր գործում: Այստեղ մենք հավատում ենք մեր ուժերին»,- ասել էր երգչուհին: 

brunette nkar

Իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը հենց ինքն է: Երգչուհին Project 12 խմբի անդամ է: Վերջին տարիներին երգչուհին թողարկել է 3 հեղինակային ստեղծագործություն, իսկ նրա վերջին աշխատանքը՝ «Բաց կապույտ աչքերդ» երգը յութուբում ունի շուրջ 5 միլիոն դիտում, իսկ «Smoke Break» աշխատանքը շուրջ 3 մլն դիտում: 

Երգչուհին նաև ակտիվ է սոցիալական հարթակներում: Ինստագրամյան իր էջի հետևորդները գերազանցում են 250 հազարը, իսկ TikTok-ում 77 հազար հետևորդ: Երգչուհին նաև հանդիսացել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին հայաստանյան պատվիրակության ժյուրիի անդամ: 

brunette

Երգչուհին նոր շունչ բերել եվրատեսիլյան մեծ բեմ: «Ուրախ եմ ձեզ հետ կիսվել այս նորությամբ: Ես պարզապես երաժշտություն եմ ստեղծում, որով այս անգամ կիսվելու եմ եվրոպական լսարանի հետ», – նշում է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվեք էջում