Օգտակար

Նիհարում ենք կտավատի սերմերի միջոցով

Նիհարում ենք կտավատի սերմերի միջոցով

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում կտավատի սերմերի օգտակարության մասին և ինչպես ճիշտ նիհարել կտավատի սերմերի օգնությամբ։

Հին հույներին հայտնի էր կտավատի սերմի բուժիչ հատկությունները։ Հիպոկրատը խորհուրդ էր տալիս օգտագործել լորձաթաղանթի բորբոքումների համար։

Իսկ Հին արևելյան բժշկության մեջ օգտագործվում էին կտավատի սերմերն ու յուղը՝ որպես լուծող, մաքրող ու փափկացնող հատկություններով օժտված դեղորայք։

Ըստ Ավիցենայի նկարագրությունների՝ այն օգնում է ազատվել հազից, միզապարկի, երիկամների և աղիքների խոցերից, նաև՝ կտավատի սերմի ու բնական սոդայի ու թզի հետ միասին պատրաստված դեղաքսուքը լավ օգնում է պեպենների ու պզուկների դեմ։

Կտավատի սերմերը չափազանց օգտակար հատկություններ ունեն, բավական մատչելի են, շատ արդյունավետ և օգտակար միջոց են նաև ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար:

Կտավատի սերմը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, մաշկը դառնում է ավելի փափուկ, մաքրվում է մարսողական համակարգը: Որպես կանոն, ավելորդ կիլոգրամները կորցնելու գործում կտավատի սերմերն օգտագործվում են տարբեր թուրմերի հետ:

կտավատի սերմ

Կտավատի սերմերը հագեցնում են և ազատում են քաղցից բավական երկար ժամանակով, ինչը թույլ է տալիս խուսափել սննդի չարաշահումից: Բացի այդ, դրանք հարուստ են սննդարար նյութերով, ուստի օրգանիզմը հավելյալ սննդի կարիք չի ունենում:

Նիհարում ենք կտավատի սերմերի միջոցով

1 ճ/գ կտավատի սերմերի վրա լցրեք 2 բաժակ եռացրած ջուր, թողեք թրմվի 8-10 ժամ: Այս թուրմը պետք է խմել օրական 2 անգամ՝ կես բաժակ:

1ճ/գ կտավատի սերմերի վրա եռացրած ջուր լցրեք, դրեք ցածր կրակի վրա, կափարիչը ծածկեք և թողեք 30 րոպե եփվի, այնուհետև սառեցրեք: Եփված զանգվածին ավելացրեք թարմ աղացած կոճապղպեղ և 1ճ/գ մեղր:

Այն պետք է օգտագործել ուտելուց 30 րոպե առաջ` 150մլ չափաքանակով: Քնելուց առաջ մեկ բաժակ կեֆիրին ավելացրեք 1թ/գ կտավատի սերմեր:

Սա կօգնի մարսողական համակարգին լավ գործել և հանգիստ ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Կիսվել նյութով