ՄամուլՏեսանյութ

Նիկոլ Փաշինյանին պետք է նետենք Սերժ Սարգսյանի անվան աղբանոցը․ Պավլիկ Մանուկյան (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին պետք է նետենք Սերժ Սարգսյանի անվան աղբանոցը․ Պավլիկ Մանուկյան (Տեսանյութ)

Մեր անվտանգության երաշխիքը մեր բանակն էր, բայց դա գիտակցելով մեր հարևանները՝ ամեն ինչ արեցին բանակը կազմալուծելու համար։Այս մասին քիչ առաջ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանը։

«Այս իշխանություննե՞րը, ես հենց առաջին օրվանից ասել եմ՝ նետեք աղբանոց։ Նիկոլ Փաշինյանին պետք է նետենք Սերժ Սարգսյանի անվան աղբանոցը։

Սերժ Սարգսյան Նիկոլ Փաշինյան

Իմ ազատությունը ի՞նչ, ես իմ ազատության համար դուրս չէի եկել, ես իմ հայրենիքի ազատության համար էի դուրս եկել, հիմա էլ իմ վրա 9,5 տարի հոդված է դրված, դատախազն է պահանջել, բայց ես թքել եմ այդ ազատության վրա»,- ասաց Մանուկյանը։

«Հիմա էս երկիրը դարձել է գողապետություն, էսօր էլ էլի եկել են  այստեղ ու փախել են։ Ասում էին՝ նոր պատերազմ, նոր տարածքներ , բա ինչի համար չէին պատրաստվում,  ելակով, տրուսիկ-մայկով բանա՞կ են պահում, հարց եմ տալիս, հենց դրա համար էլ դաշտերը ներկեցինք կարմիր՝ սրբազան տղերքի արյունով»,- հավելեց նա։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվեք էջում