Մամուլ

Կրակոցներ Սյունիքի մարզում. բերման է ենթարկվել Կապան համայնքի Կաղնուտի վարչական ղեկավարը

Կրակոցներ Սյունիքի մարզում. բերման է ենթարկվել Կապան համայնքի Կաղնուտի վարչական ղեկավարը

Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 6-ին, ոստիկանության Կապանի բաժին է բերման ենթարկվել Սյունիքի մարզի բնակիչ, 52-ամյա Արթուր Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրում կրակոցներ են հնչում:

Օպերատիվորեն նշված վայր ժամանած Կապանի ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել է Ա. Հովհաննիսյանին պատկանող հրազենից:

artur hovhannisyan

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ա. Հովհաննիսյանի Կաղնուտի վարչական ղեկավարն է և կրակոցների փաստը արդարացրել է՝ ասելով. «Էսօր ծնունդս ա», ու ծննդյան տարեդարձի արարողության ընթացքում, իրեն պատկանող «ՎԵՊՐ-ԿՄ» տիպի որոսորդական ակոսափող հրազենից կրակոցներ է կատարել:

Որոշ ժամանակ անց նա բաց է թողնվել, իսկ հրազենը առգրավվել են:   Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Կիսվել նյութով