Աշխարհ

«Իսրայելն այլևս պառճառ չունի Հայոց ցեղասպանությունը չճանաչելու». The Jerusalem Post

«Իսրայելն այլևս պառճառ չունի Հայոց ցեղասպանությունը չճանաչելու». The Jerusalem Post։ Իսրայելական «The Jerusalem Post» պարբերականում ծավալուն խմբագրական է հրապարակվել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին:

Regionmonitor.com կայքում նշվում է, որ Իսրայելն այլևս պատճառ չունի Թուրքիայի արձագանքից վախենալու համար, և պետք է հետևի պատգամավորներ Յաիր Լապիդի ու Գիդեոն Սաարի խորհրդին՝ ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Հոդվածում մասնավորապես ասվում է.

«Որպես ցեղասպանությունից հետո ստեղծված պետություն՝ Իսրայելը շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում լինել փոքրամասնություն, որը պարբերաբար կոտորածի և ջարդի է ենթարկվել կառավարության կողմից:

Ինչպես հայերը, հրեաները նույնպես հարկադրված էին որպես փոքրամասնություն ապրել գերմանացիների կամ լեհերի բռնապետության տակ՝ վայելելով նրանց «պաշտպանությունը», քանի դեռ չսպառնացին պետական շահերին: 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, սակայն, դժբախտաբար, Իսրայելը նույն կերպ չի գործում հիմնականում Թուրքիայի նկատմամբ վարած քաղաքականության պատճառով:

Հայոց ցեղասպանությունը ճանաչելը՝ ինչպես տարիներ շարունակ փաստարկվել է, կվատթարացնի Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները:

Եթե Իսրայելի նախկին իշխանությունները կարող էին խուսափել նմանատիպ իրավիճակում հայտնված փոքրամասնությանը ձեռք մեկնելուց, ապա այժմ հնարավորություն կա այդ սխալներն ուղղելու:

Իսրայել-Թուրքիա հարաբերությունները ռեկորդային ցածր մակարդակի են, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է Իսրայելի հանդեպ հակասեմական արատավոր արտահայտություններ հնչեցնել, բացի այդ, նա սեպտեմբերին ՄԱԿ-ում Իսրայելը համեմատեց նացիստական Գերմանիայի հետ:

Թուրքիան կարծում է, որ կարող է սպառնալ այլ երկրներին, և այդ երկրները զերծ կմնան Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց: Իսրայելը այլևս պատճառ չունի Թուրքիայի արձագանքից վախենալու համար: Եթե ռազմական հակամարտություն չկա, կարո՞ղ է ավելի վատ լինել:

Ժամանակն է, որ Իսրայելը ճիշտ բաներ անի՝ չվերադառնա դեպի Թուրքիա, և այս հարցում պարզեցում մտցնի»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը փակ ընթացակարգով օրակարգ մտցնելու հարցը։

Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 223, դեմ քվեարկեց 191-ը։ Ըստ ընթացակարգի, բանաձևում այլևս փոփոխություներ չեն կարող մտցվել։

Կիսվեք էջում