Քաղաքականություն

Իշխանության ենք եկել 40 տարով. Արման Եղոյանի ախորժակը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս Աղվերանում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ ԱԺ Եվրաինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարել էր, թե՝ իշխանության ենք եկել առնվազն 40 տարով:

Մնում է պարզել, թե երբվանից է սկսվում այդ 40 տարվա հաշվարկը՝ 2018թ. մայիսի 8-ի՞ց, դեկտեմբերի 9-ի՞ց, թե՞ հայտարարության պահից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվեք էջում