Ի՞նչ է արգելվում սգո օրերին
Ի՞նչ է արգելվում սգո օրերին
Սգո օրերին, «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության դրոշը իջեցվում է մինչև դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն, պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռուստառադիոընկերությունների կողմից արգելվում է:

Նշենք, որ Հայաստանում օգոստոսի 17-18-ը սուգ է հայտարարվել։
Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ,- նշված կառավարության հրամանագրում։