Ազատ խոսք

«Երկու ադրբեջանցի են նստել տաքսի, վարորդն ասել է՝ ձեզ չեմ տեղափոխում». Արթուր Ղազարյան

«Երկու ադրբեջանցի են նստել տաքսի, վարորդն ասել է՝ ձեզ չեմ տեղափոխում». Արթուր Ղազարյան

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ տաքսիստն այսպիսի բան պատմեց

Մի քանի օր առաջ, երկու հոգի նստում են մեքենան։ Դրանց խոսակցությունից վարորդը հասկանում է, որ ադրբեջանցիներ են։

Վարորդը ասում է իջեք, ձեզ չեմ տեղափոխում։ Սրանք, բա ինչու։ Թե չեմ ուզում ադրբեջանցի տեղափոխեմ։ Բա ոնց չես ուզում։

Սրանք պատրուլ են կանչում ու բողոքում` մեր էս նոր պատրուլին։ Փաստաթղթերը ասումա վերցրին, իրոք ադրբեջանցիներ էին հենց Ադրբեջանից։

Վարորդս ասումա, այսինքն սահմանապահները թողել են սրանք օֆիցիալ գան հատեն մեր սահմանը։ Ինքը վերջում անկեղծացավ, թե վերջին տունս եմ ծախում, չեմ ապրելու թուրքերի հետ Հայաստանում։

Բա։ Մեկ միլիոն հայ է դուրս եկել Ադրբեջան կոչվող կեղծիքի տարածքից, ո՞՞ր մեկը կարա հատի գնա հայկական գյուղ կամ քաղաք»։

Կիսվել նյութով