Ազատ խոսքՄամուլ

«Բաքուն չի վերադարձնելու հայ ռազմագերիներին». Գառնիկ Դավթյան

«Բաքուն չի վերադարձնելու հայ ռազմագերիներին». Գառնիկ Դավթյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչպես և ասում էի, Բաքուն հայ գերիների՝ Հայաստանում վերջին կալանավորումն օգտագործելու է հենց Հայաստանի ԴԵՄ: Հետագայում չի վերադարձնելու գերիներին և որ նրանց երրորդ երկիր ուղարկելու պահանջ է դնելու…Գործընթացն արդեն սկսվել է…

Սա էլ իմ պնդման հիմնավորումը.

hay zinvorr

Այսօր Իլհամ Ալիևի իսպանական EL PAÍS-ին տված հարցազրույցում ասել է.

«Ձերբակալվածներից մի քանիսը (հայ զինվորականներ), մեր վերադարձից հետո, 10 օր առաջ, ձերբակալվել են Հայաստանում։ Սա շատ լուրջ ազդանշան է մեզ՝ այս մարդկանց, նրանց հարազատներին։

Մենք նրանց վերադարձրինք Հայաստան, և նրանք ձերբակալվեցին։ Երևի այս մարդկանց տանջեն։ Նրանք նման փորձ ունեն, մեր գերիները պատմում են հայկական բանտերի սարսափելի ժամանակների մասին։ Սա ցույց է տալիս, որ այդ մարդիկ ենթարկվելու են շատ դաժան խոշտանգումների։ Այդ իսկ պատճառով, եթե մենք ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանք կձերբակալվեն։ Սա իրական փաստ է…»

Հետևությունները թողնում եմ ձեզ»:

Կիսվել նյութով