Մամուլ

«Travelan» տուրիստական ընկերության 24-ամյա տնօրեն Աննա Սահակյանը կալանավորվել է

«Travelan» տուրիստական ընկերության 24-ամյա տնօրեն Աննա Սահակյանը կալանավորվել է։

24-ամյա Աննան հունվարից մինչև սեպտեմբեր ամիսները զբաղեցնելով տուրիստական կազմակերպության վաճառքի գծով մենեջերի հաստիքը, նշված կազմակերպության, ինչպես նաև իր կողմից բացված ոչ պաշտոնական էլեկտրոնային հասցեներով կազմակերպության անունով ամրագրումներ է կատարել ՀՀ-ում գործող տարբեր հյուրանոցային և ռեստորանային համալիրներում և յուրացրել դրանց դիմաց ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 9.610.515 ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ, խարդախության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, հանդես գալով որպես մեկ այլ տուրիստական կազմակերպության տնօրեն, ձեռք բերելով արտերկրում հանգիստ անցկացնելու մտադրություն ունեցող  երեք քաղաքացու վստահությունը՝ 24-ամյա կինը ծառայություններ մատուցելու շինծու պայմանագրեր է կնքել վերջիններիս հետ, որից հետո ներկայացնելով, թե իբր կատարվել են հյուրանոցի, տրանսֆերի և ավիատոմսերի ամրագրումները, նշված քաղաքացիներից  ստացել և հափշտակել է խոշոր չափերով գումարներ:

Օրեր առաջ «Travelan» ընկերությունը հայտարարություն էր տարածել՝ բացահայտելով, որ նախկին աշխատակցուհու դեմ իրենք արդեն ամիսներ առաջ են դատական հայց ներկայացրել․ ըստ հրապարակված տվյալների՝ ընկերությանը հասցված վնասի չափը մոտ 10.000.000 ՀՀ դրամ է։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Կիսվել նյութով