Խոհանոց

Յուրահատուկ տոնական ուտեստներ ամանորյա սեղանին

Յուրահատուկ տոնական ուտեստներ ամանորյա սեղանին

Մոտենում են տոնական օրերը։ Բոլոր տնային տնտեսուհիների մտահոգության թեման մեկն է՝ ինչ դնել այս տարվա սեղանին, որ յուրահատուկ լինի և տարբերվի մնացածներից։

Bavnews.am-ը ներկայացնում է հետաքրքիր տոնական ուտեստներ բաղադրատոմսեր, որոնք կզարդարեն տոնական սեղանը։

Ժուլիեն

տոնական ուտեստներ

Անհրաժեշտ է`

500 գրամ հավի ֆիլե, 500 գրամ շամպինյոններ, 200 գրամ սոխ, 200 գրամ պանիր, 300-350 գրամ սերուցք կամ թթվասեր, 2 ճաշի գդալ ալյուր, աղ, պղպեղ, բուսական յուղ

Պատրաստման եղանակը`

Սունկը մաքրել, մանր կտրատել: Սոխը մանր կտրատել: Հավի ֆիլեն եփել, մինչև պատրաստ լինի: Թողնել, որ սառչի, մանր կտրատել: Պանիրը խոշոր քերել: Սոխը տապակել: Ավելացնել սունկը, տապակել այնքան, մինչև հեղուկ չմնա (մոտ 10-15 րոպե):

Չոր թավայի վրա մի-փոքր տապակել ալյուրը: Ավելացնել սերուցքը (թթվասերը), ավելացնել աղ, պղպեղ, հասցնել եռման: Եթե թանձր թթվասեր ունեք, կարող եք մի-փոքր հավի արգանակ ավելացնել:

Ավելացնել սունկը սոխի հետ, ֆիլեն, ավելացնել աղ, պղպեղ, խառնել, վերցնել կրակից:

Ստացված զանգվածը լցնել կերամիկական կամ մետաղական ամանների մեջ: Վերևից լցնել պանիր, դնել ջեռոցում, մինչև զանգվածը ոսկեգույն դառնա:

Տոնական հավ

ամանորյա ուտեստներ

Տոնական ուտեստներ բաղադրիչներ՝

հավ ամբողջական-1 հատ, աղ-2 թ/գդ, պղպեղ սև-1 թ/գդ, ուրց-1 թ/գդ, բուսայուղ-2 թ/գդ, գարեջուր-1 բանկա, թթվասեր-5 ճ/գդ

Պատրաստման եղանակ`

Փոքր ամանի մեջ խառնում ենք բուսայուղը, թթվասերը, աղը, պղպեղն ու ուրցը և քսում ենք հավին:

Գարեջրի բանկան լավ լվանում ենք և դատարկում պարունակության 1/3 մասը: Այնուհետև գարեջուրը դնում ենք ձևամանի մեջ և վրան հագցնում հավը:

Ձևամանը 10 րոպեով տեղափոխում ենք 250 աստիճան տաքացրած ջեռոցը, այնուհետև ջերմաստիճանը հասցնում ենք 180 աստիճանի և հավը եփում 60-70 րոպե:

Եփվելիս միսը ջուր է արտազատում, որը կարող ենք ընթացքում շերեփով լցնել մսի վրա: 40-45 րոպե անց միսը ծածկում ենք փայլաթիթեղով և 10-15 րոպե այդպես եփում: Մատուցելիս կտորների ենք բաժանում և վայելում։

 Տոնածառի համեղ գնդիկներ

hamex gndikner

պանիր – 200 գր, կարագ – 100 գր, ձու – 2 հատ, սխտոր – 1-3 ատամիկ, մայոնեզ

Ինչպես նաև`

պիստակ, ծովախեցգետնի ձողիկներ, պանիր, լոռամրգի (клюква), սոխ կանաչ

Պատրաստման եղանակ`

Պանիրն ու ձուն քերիչով անցկացնում ենք, ավելացնում ենք կարագն ու ճզմած սխտորը, 1-2 ճ/գ մայոնեզն ու լավ խառնում ենք:

Բարի ախորժակ։

Կիսվել նյութով