SOCAR-ը բենզալցակայան է տեղադրել Գորիս-Կապան ավտոճանապարհին (Տեսանյութ)

SOCAR-ը բենզալցակայան է տեղադրել Գորիս-Կապան ավտոճանապարհին (Տեսանյութ)

Ադրբեջանական «SOCAR Petroleum»-ը Գորիս-Կապան ճանապարհին բենզալցակայան է տեղադրել, հայտնում է «Թրենդ» գործակալությունը։

«SOCAR»-ի ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը, մասնավորապես, ասել է, որ բենզալցակայանը շահագործման է հանձնվել «Կուբաթլիի շրջանում՝ Գորիս-Ղաֆան» (ադրբեջանական եզրույթ-խմբ․) ճանապարհին։

Ըստ վերջինիս հայտնած տեղեկության՝ «SOCAR»-ն այդպիսի 3 բենզալցակայան տեղադրել է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ շրջաններում։

Գորիս-Կապան ավտոճանապարհին շահագործման հանձնված ադրբեջանական բենզալցակայանն ինքնասպասարկման եղանակով է աշխատելու։

Իբրահիմովը նշել է, թե իրենք պայմաններ են ստեղծել՝ բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցներին վառելիքով ապահովելու համար։

Տեսանյութը ստորև