Խոհանոց

Ոսպով աղցան, շատ համեղ և սննդարար

Ոսպով աղցան, շատ համեղ և սննդարար

Պատրաստում ենք շատ համեղ ոսպով աղցան։ Հեշտ և արագ է պատրաստվում։

Բաղադրիչներ

Աղցանի համար՝ ոսպ-1 բաժակ, կիտրոնի հյութ-1 ճ.գ, քացախ-1 ճ.գ, ձիթայուղ-3 ճ.գ. 1 կարմիր պղպեղ՝ կտրատած, կանաչ ձիթապտուղ-170 գ՝ կտրատած, կանաչ սոխ-3/4 բաժակ՝ կտրատած։

Սոուսի համար՝ քացախ-1 ճ.գ․ կիտրոնի հյութ-1 ճ.գ. ձիթայուղ-1 ճ.գ. կարմիր քաղցր պղպեղ-1/2 թ.գ. օրեգանո-1 թ.գ. մաղադանոս-1/2 բաժակ՝ կտրատած, աղ, սև պղպեղ։

Ոսպով աղցան պատրաստման եղանակը

Ոսպը եփել 3 բաժակ ջրով մոտ 30 րոպե։ Քամել, թողնել սառի 15 րոպե, վրան լցնել կիտրոնի հյութը, քացախը և ձիթայուղը։ Թողնել ոսպը մարինացվի (եթե ժամանակ ունեք, կարելի է մարինացնել 20-30 րոպե)։

Ոսպին ավելացնել աղցանի մնացած բաղադրիչները, ավելացնել առանձին ամանի մեջ խառնած սոուսը, խառնել, մատուցել։

Կիսվել էջում