ՄշակույթՇոու-բիզնես

Քաղաքապետ Հայկ Մարությանը պարում է թատերական գործիչների հետ

Քաղաքապետ Հայկ Մարությանը պարում է թատերական գործիչների հետ

Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելության շրջանակում թատերարվեստի մի շարք գործիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների:

«Մենք իրավացիորեն հպարտանում ենք, որ մշակութային ազգ ենք, որ մեր թատրոնն ավելի քան երկու հազար տարվա պատմություն ունի:

Այո, ոչ ոք չի կարող հերքել, որ երկու հազար տարի առաջ Հայաստանում անտիկ թատերախմբեր էին գործում. սա պատմական փաստ է:

Փաստ է նաև, որ մեր թատրոնը հատկապես վերջին երկու հարյուր տարիներին բուռն զարգացում է ապրել, ու մեր թատերական գործիչները հարստացրել են ոչ միայն ազգային, այլև հարևան ժողովուրդների ու երկրների թատերարվեստը»,- նշել է Հայկ Մարության:

Կիսվել նյութով