Աշխարհ

NASA-ն պարզել է, որ երկրագնդի շուրջ հաճախակի աստերոիդներ են պայթում

NASA-ն պարզել է, որ երկրագնդի շուրջ հաճախակի աստերոիդներ են պայթում։ Հավանականությունը, որ այս աշխարհը կվերանա հսկա աստերոիդի հետ բախման հետևանքով, նախկինում շատ փոքր է եղել:

NASA-ն վերջերս անցկացված հետազոտությունները պարզել են, որ աստերոիդի հարվածի հավանականությունը սպասվածից 3-10 անգամ մեծ է:

Այս անհանգստացնող նորությունը բացահայտել են ամերիկյան աերոտիեզերական «NASA» գործակալության նախկին երեք տիեզերագնացները, ովքեր օրերս հանրությանն են ներկայացել իրենց ուսումնասիրությունները:

Տվյալների պատկերման նոր համակարգի ուսումնասիրությունների արդյունքում՝ «B612» հիմնադրամը հայտնաբերել է, որ սկսած 2001 թվականից 26 պայթյուններ են տեղի ունեցել երկրագնդի շուրջը, որոնք ուժգնությամբ հավասար են ատոմային ռումբի պայթյունների:

Հիմնադրամի գործադիր տնօրենն, այս հարցին անդրադառնալով, ասել է.

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աստերոիդների պայթյունները հազվադեպ պատահող երևույթներ չեն, այլ առավել հաճախ կատարվող, քան մենք նախկինում կարծում էինք:

Այն, որ աստերոիդներից ոչ մեկը նախապես չի հայտնաբերվել, ապացուցում է, որ աղետից մենք խուսափել ենք անիրական թվացող հաջողության շնորհիվ:

Հաշվի առնելով պայթյունների ուժգնությունը և Երկիր մոլորակին շատ մոտ գտնվելը՝ կարելի է ասել, որ պարզապես հրաշք է, որ Երկիր մոլորակը գոյություն ունի»:

Հավելենք, որ հետազոտության մասնակից տիեզերագնացներին հանձնարարված է ավելի մանրամասն և մատչելի կերպով ներկայացնել ողջ իրողությունը, որպեսզի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկվեն գալիք աղետները կանխելու համար:

Կիսվել էջում