Missis World Russia գեղեցկության մրցույթի մասնակցին գազանաբար սպանել են մուրճով - Bavnews.am

Missis World Russia գեղեցկության մրցույթի մասնակցին գազանաբար սպանել են մուրճով

Քսենյա Տուլենկովա–Մեցգերը` Ռուսաստանի ամենագեղեցիկ աղջիկներից մեկը, վերադարձել է հայրենիք` հարազատներին տեսնելու և ավտոմեքենան վաճառելու համար։ Նա այդպես էլ չի վերադարձել գնորդի հետ հանդիպումից․․․

Ուրալում ավտոմեքենա վաճառելիս դաժանաբար սպանել են Քսենյա Տուլենկովա-Մեցգերին` «Missis World Russia» գեղեցկության ազգային մրցույթի եզրափակիչ անցած աղջիկներից մեկին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 29 տարեկան կնոջ մարմինը` բռնության նշաններով, գտել են հուլիսի 17-ին Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում։

ԶԼՄ-ները հայտնում են, որ Տուլենկովա-Մեցգերն ամուսնանալուց հետո տեղափոխվել է ԱՄՆ։ Նա եկել է Ռուսաստան` այցելելու հարազատներին և վաճառելու ավտոմեքենան։ Հուլիսի 16-ի երեկոյան նա մեկնել է պոտենցիալ գնորդի հետ հանդիպման և դրանից հետո անհետացել է։ Գնորդները կնոջ հարազատներին հայտնել են, որ վաճառքի մասին պայմանագիրը կնքելուց հետո նա վերցրել է գումարը և հեռացել տաքսիով։

Հանցագործության կասկածյալին ձերբակալել են, նա 24 տարեկան է, Մագնիտոգորսկի բնակիչ։ Chelyabinsk.ru-ի տվյալներով` երիտասարդն այն ավտոսերվիսի սեփականատերն է, որտեղ Տուլենկովա-Մեցգերը բերել է ցույց տալու իր Skoda Octavia-ն։

«Ըստ նախնական տվյալների` սպանության գործիքը եղել է մուրճը։ Քննությունը սպանության հիմնական վարկած է դիտարկում սպանվածի ավտոմեքենային տիրանալը», -ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ԶԼՄ-ների հետ կապերի քննչական վարչության ղեկավարի ավագ օգնականի պաշտոնակատար Ալեքսանդր Սկորիկը։

Քսենյայի` «Վկոնտակտեի» էջում ընկերները ցավակցություն են հայտնում և գրում, որ չեն կարողանում հավատալ կատարվածին։ Նրանք Քսենյայի հետ համատեղ լուսանկարներ և նրան նվիրված բանաստեղծություններ են հրապարակում։

Աղբյուր՝ armeniasputnik.am

 

Կիսվիր ընկերներիդ հետ