Խոհանոց

Ամենահամեղ կարտոֆիլով կարկանդակների բաղադրատոմսը

Աշխարհի ամենահամեղ կարտոֆիլով կարկանդակների բաղադրատոմսը

10 գ. խմորիչը լուծել 1 սուրճի բաժակ գոլ ջրում և թողնել 10 րոպե: 1 կգ. ալյուրը, 1թգ. աղի և 1 թգ. շաքարավազի հետ պատրաստել փափուկ խմոր, խառնել խմորիչի հետ և դնել որ հասունանա՝ մոտավորապես 1,5 ժամ:

Կարտոֆիլը լավ լվանալ և եփել, որից հետր մաքրել կեղեվը և պատրաստել պյուրե: 1 գլուխ սոխը մանր-մանր կտրատել և տապակել ձեթով, այնուհետև լցնել կարտոֆիլով պյուրեի վրա: Ավելացնել մանր կտրատած կանաչին, կարմիր պղպեղը և աղը, այդ ամենը խառնել իրար և թողնել սառչի:

Խմորը հասունանալուց հետո դատարկել կաթսայի միջից և հունցել՝ բաժանելով փոքրիկ գնդիկների։ Դրանք էլ իրենց հերթին բացել գրդնաովկով և մեջը դնել կարտոֆիլը մեկ ճաշի գդալի չափ, ամրացնել ծայրերը՝ կարկանդակի տեսք տալով։

Խորը կաթսայի մեջ ձեթ լսնել, լավ տաքացնելուց հետո մեջը լցնել կարկանդակները:

Երբ կտեսնեք, որ կարկանդակները բոլոր կողմերից կարմրել են, նշանակում է պատրաստ են։ Կարող եք դուրս հանել, դնել խոհանոցային անձեռոցիկներով պատված ափսեի մեջ, որպեսզի անձեռոցիկն իր մեջ քաշի ավելրոդ ձեթը և վայելել։ Բարի ախորժակ:

Կիսվել նյութով