Հավով և բրնձով փլավի ամենահամով տարբերակը

Հավով և բրնձով փլավի ամենահամով տարբերակը

Բրնձով փլավը Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում յուղով, հաճախ նաև մսով, գազարով ու զանազան համեմունքներով պատրաստվող կերակրատեսակ է։

Հին ժամանակներում փլավն ուտում էին ամեն օր, բացի այդ լուրջ միջոցառումների՝ հարսանիքների, թաղումների, երեխաների ծննդյան ժամանակ նույնպես հատուկ փլավ էր պատրաստվում։

Ամենօրյա փլավի պատրաստման աշխատանքներով զբաղվում էին կանայք, իսկ կարևոր իրադարձությունների ժամանակ փլավը պատրաստում էին տղամարդիկ, կամ հատուկ հրավիրված վարպետները։

Գոյություն ունեն փլավի պատրաստման հազարավոր բաղադրատոմսեր՝ հավի, տավարի կամ գառան մսով, ձկան մսով, բանջարեղենով, չրերով և համեմունքներով, նույնիսկ փաթաթված խաղողի տերևներով։

Այսօր ձեզ կներկայացնենք մի տեսանյութ, որտեղ կտեսնեք հավիս մսով, գազարով, բրնձով փլավի մի հիանալի տարբերակ։