Խոհանոց

Անչափ համեղ, փխրուն բայց փափուկ թխվածքաբլիթների պատրաստման ամենահեշտ տարբերակը

Անչափ համեղ, փխրուն բայց փափուկ թխվածքաբլիթների պատրաստման ամենահեշտ տարբերակը

Այս համեղ, փխրուն և միևնույն ժամանակ փափուկ թխվածքաբլիթները պատրաստելու համար անհրաժեշտ է․

Կարագ՝ 100 գր, շաքարավազ՝ կես բաժակ սպիտակ, կես բաժակ շագանակագույն (եթե չկա շագանակագույն, կարող եք պարզապես օգտագործել 1 բաժակ սովորական, սպիտակ շաքարավազ), ձու՝ 1 հատ, ալյուր՝ 200 գր, վանիլին, օսլա՝ կես թեյի գդալ (կրախմալ), սոդա՝ կես թեյի գդալ, աղ՝ կես թեյի գդալ, շոկոլադ՝ կամ պատրաստի մանր հատիկներով, կամ էլ կարող եք շոկոլադե սալիկը շատ մանր կտրատել։

Պատրաստման եղանակը հետևյալն է․

Արդեն սենյակային ջերմաստիճանի կարագն ու շաքարավազը տրորել՝ ստանալով համասեռ զանգված,

համեղ թխվածքաբլիթներ

որից հետո կարող եք ավելացնել ձուն։

համեղ թխվածքաբլիթներ

Հերթը ալյուրինն է, բայց մինչ ավելացնելը, ալյուրը անցկացրեք մաղով, ավելացրեք վանիլինը, օսլան և աղը, հետո նոր լցրեք կարագով, շաքարավազով և ձվով ստացված խմորի վրա։

Խմորը բավականին պինդ է ստացվելու, այնպես որ պետք չէ խուճապի մատնվել։ Ամենավերջին բաղադրիչը՝ շոկոլադե հատիկներն են, որ պետք է ավելացնել խմորին։

համեղ թխվածքաբլիթներ

Հիմա անցնենք թխման գործընթացին․ ձեռքի մեջ վերցրեք փոքրիկ գնդիկներ, կլորացրեք և շարեք ջեռոցի տապակի վրա։ Երբ ամբողջ խմորը կվերածեք գնդիկների, տեղափոխեք սառնարան, ցանկալի է գոն 1 ժամ։

համեղ թխվածքաբլիթներ

Սառնարանից հանելու հետո տեղափոխեք ջեռոց և 180 աստիճանի տակ 20 րոպե թխեք։

Ահա այսպիսի թխվածքաբլիթներ են ստացվելու։

փափուկ թխվածքաբլիթներ
Կիսվել նյութով