FlyOne Armenia ավիաընկերությունը սկսում է իրականացնել Երևան-Անթալիա-Երևան չվերթներ

FlyOne Armenia ավիաընկերությունը սկսում է իրականացնել Երևան-Անթալիա-Երևան չվերթներ

FlyOne Armenia ավիաընկերությունը հունիսի 14-ից սկսում է  ոչ կանոնավոր ուղիղ  չվերթներ իրականացնել Երևան-Անթալիա-Երևան երթուղով:

 FlyOne Armenia ավիաընկերությունը տեղեկացնում է, որ Երևան-Անթալիա-Երևան չվերթները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Անթալիայի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին:

Տոմսերի արժեքը սկսվում է 110 եվրոյից: Ավիաընկերության բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում: