Անչափ համեղ չիր-չամիչով և լավաշով բրնձով փլավ

Այս համեղ լավաշով, բրնձով փլավը պատրաստելու համար անհրաժեշտ է՝ 2 բաժակ բրինձ, 200 գ. չամիչ, 200 գ. ծիրանի և սալորի չիր, 3-4 ճաշի գդալ յուղ կամ կարագ, աղ:

Յուղը թավայի մեջ հալեցնել, նախապես գոլ ջրով լվացած և չորացրած չամիչն ու կտրտած չիրը գցել յուղի մեջ, բովել, մինչև յուղը ներծծվի, այնուհետև կրակն անջատել:

Լավաշի վրա հալած յուղ քսել, փռել համապատասխան չափի տարրայի մեջ, որը հարմար կլինի դնել ջեռոցի մեջ։

Պետք է լավաշը փռել տակով և կողքերով։ Լցնել 4 բաժակ ջրով և աղով եփած բրնձի մի մասը, ավելացնել յուղավ չրեղենը: Կրկին լցնել բրնձի մնացած մասը, դնել չրեղենի ու չամիչի մնացած մասը՝ մինչև վերջանա:

Դնել ջեռոց, 180 աստիճանի տակ թողնել 10 րոպե և վերջ․ փլավն արդեն պատրաստ կլինի։

Կիսվիր ընկերներիդ հետ