Օգտակար

Բժշկական հայտնագործություններ, որոնք երկարացրել են մարդու կյանքի տևողությունը

Բժշկական հայտնագործություններ, որոնք երկարացրել են մարդու կյանքի տևողությունը

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում բժշկական հայտնագործություններ, որոնք երկարացրել են մարդու կյանքի տևողությունը։

Ձիահ/Միավ

Ձիահ/Միավ-ը այն տեսակի հիվանդություններից է, որը տասնյակ միլիոնավոր մարդկանց է վարակել աշխարհով մեկ:

Տասնյակ տարիներ առաջ, երբ հիվանդությունը սկսեց տարածվել, բուժման միջոցներ գրեթե չկային: Ձիահ հիվանդությունը միլիոնավոր մարդկանց կյանք է խլել:

1996թ.-ին Վանկուվերում կայացած բժշկական կոնֆերանսի ընթացքում ներկայացվեց Ձիահ/Միավ-ի բուժման նոր ակտիվ հակավիրուսային մեթոդ:

Այս մեթոդը փոխում է հիվանդության մահվան վճիռը վերահսկելի հիվանդության վիճակի: Ձիահ/Միավ-ի հիվանդության հետևանքով մահացությունների թիվը, կրճատվել է գրեթե 80%-ով:

Պատվաստանյութեր

Ինչ-որ մեկին հիվանդությամբ վարակելը նրանց հիվանդությունից պաշտպանելու համար բավական համարձակ միտք է, որը, սակայն, հետ չպահեց Բենջամին Ջեսթին իր ընտանիքին պատվաստելու համար, 1774թ.-ին հորթի ծաղիկի հարուցիչներ օգտագործելուց:

Տարիներ անց Էդվարդ Ջենները զարգացրեց պատվաստանյութերի տեսությունը: Նրա շնորհիվ բազմաթիվ ինֆեկցիոն հիվանդություններ` դիֆթերիա, կարմրուկ, ջրծաղիկ, կապույտ հազ, այսօր կանխարգելվում են պատվատանյութերով:

Մարդկանց կոմայից արթնացնելը

1999 թ.-ին հիվանդանոցի աշխատակիցները տեսնում են, թե ինչպես է բուժքույրը ցնցում վթարի հետևանքով կոմայի մեջ հայտնված հիվանդին:

Պարզվում է, որ հիվանդին բուժող բժիշկն է կարգադրել, ինչպես նաև սովորական քնաբեր` զոլպիդեմ, նշանակել այն բանի համար, որ հիվանդին ցնցելը անհարմարություն չլիներ վերջինիս համար:

Արդյունքում ընդամենը կես ժամ անց 5 տարի կոմայի մեջ գտնվող մարդն առաջին անգամ ձայն հանեց:

Այս հեշտ բուժումը փորձարկվել է մի քանի այլ հիվանդների վրա և նույնպես հաջող ընթացք ունեցել:

Ուղեղի սքանավորումը ցույց է տվել, որ դրա սևացած և մահացած մասը լուսավորվել` կենդանացել է հաբերի ընդունումից հետո:

Միկրովիրաբուժություն

Բժշկագիտության ամենախոշոր նվաճումներից էր միկրովիրաբուժության զարգացումը, որը հնարավորություն է տալիս վերակառուցողական վիրաբուժության խնդիրները լուծել որակական նոր մակարդակով (վիրահատության մեթոդը նախատեսում է վիրահատական մանրադիտակի, հատուկ օպտիկայի և գերճշգրիտ սարքերի կիրառում)։

Այդ ուղղությունը տրամադրում է միկրովիրաբուժական վիրահատությունների մեծ փորձ, որի շնորհիվ հաջողվել է վնասվածքի հետևանքով ձեռքերի մատների և վերջույթների ավելի խոշոր հատվածների վերաճեցումը, ոտնաթաթի մատների պատվաստումը ձեռնաթաթին, նյարդերի, մաշկի և մկանների կտորների պատվաստումը և այլն։ Интим каталог проститутки Ярославль Ждут вас круглосуточно

Գլխի փոխպատվաստում

Արդեն բավականին վաղուց են խոսում գլխի փոխպատվաստման մասին։

Նեյրովիրաբույժ Սերջիո Կանավերոն հայտարարեց, որ Չինաստանում վիրահատություն են կատարել, որի ժամանակ մի դիակի ողնաշարը, գլխի նյարդերը և արյունատար անոթները միացրել են մեկ ուրիշի մարմնին:

Կանավերոն վիրահատության հաջողության ապացույց է համարում նյարդերի էլեկտրական խթանման արդյունքները:

Բժշկական հայտնագործություններ այս շարքը կարելի է շարունակել, բայց մնացած հայտնագործությունների մասին կկարդաք մեր հաջորդ հոդվածներում։

Կիսվել նյութով