Բանանով քաղցր կոնֆետներ, որոնք ձեզ կվերադարձնեն մանկություն

Քաղցր համերը կարծես մեզ վերադարձնում են մանկություն։ Այսօր առաջարկում ենք պատրաստել բանանով կոնֆետներ և վերադառնալ մանկություն ։

Բաղադրություն՝

Թխվածքաբլիթ -300 գ

Եփած խտացրած կաթ – 1 ճաշի գդալ

Սև շոկոլադ – 50գ

Բանան – 1 հատ

Ընկույզ – 2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը՝

  1. Մանրացնել թխվածքաբլիթը բլենդերի միջոցով, խառնել այն խտացրած կաթով մինչև համասեռ զանգված ստանալը։
  2. Բանանը մաքրել և կտրատել մանր կտորների: Շոկոլադը հալեցնել ջրային բաղնիքի կամ միկրոալիքային վառարանի մեջ:
  3. Թխվածքաբլիթից պատրաստված զանգվածը ձևավորել ՛՛երշիկաձև՛՛և բաժանել 9 մասի ։
  4. Յուրաքանչյուրը հարթեցնելուց հետո, մեջը տեղադրեք բանան։ Դարձնել գնդեր և այն թաթախել հալված շոկոլադի մեջ։ Այնուհետև պարուրել մանրացված ընկույզով կամ կոկոսի փաթիլներով։
  5. Մինչ օգտագործելը պահել սառնարանում։

Աղբյուր՝ classy.am

Կիսվիր ընկերներիդ հետ